Էրվե Ռենարը կրկին կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը

Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը կրկին կգլխավորի Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Ռենարը Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2023 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմին հաջողվել է հասնել 2022 թվականի աշխարհի առաջնությանը։

Բացի Սաուդյան Արաբիայից, Ռենարը մարզել է Գանայի, Զամբիայի, Անգոլայի, Կոտ դ’Իվուարի և Մարոկկոյի հավաքականները։ Զամբիայի հետ մասնագետը հաղթել է Աֆրիկայի ազգերի գավաթը 2012 թվականին, իսկ Կոտ դ’Իվուարի հետ՝ 2015 թվականին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմը խզել է պայմանագիրը Ռոբերտո Մանչինիի հետ։ Նա լքել է Սաուդյան Արաբիայի հավաքականի մարզչի պաշտոնը անբավարար արդյունքների, ինչպես նաև ֆուտբոլիստների հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։