Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունում ընթանում են ութերորդ տուրի հանդիպումները: «Շտուտգարտը», որը նախորդ տարի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը, սեփական հարկի տակ ընդունել է «Հոլշտեյնին» ու հաղթել 2:1 հաշվով:
Ակումբի գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի համար սա 50-րդ հանդիպումն էր ակումբի ղեկին Բունդեսլիգայում, և նա արդեն հաղթել էր դրանցից 29-ում: Ըստ այդ ցուցանիշի՝ Հյոնեսը կրկնել է ակումբային ռեկորդը։ Նրանից առաջ միայն Հելմուտ Բենթաուսն էր նույն ցուցանիշին հասել ակումբի ղեկին։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության հաջորդ՝ իններորդ տուրում, «Շտուտգարտը» արտագնա խաղում կխաղա «Բայերի» հետ։