«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան խոսել է թիմում իր դիրքի մասին:
20-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը: Նոր մրցաշրջանում բելգիացին հասցրեց կրկին վնասվածք ստանալ, ինչի պատճառով նա բացակայեց էր օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի վերջ։
«Այս տարին այնպես չանցավ, ինչպես ես էի ուզում, բայց հիմա ավելի լավ եմ ճանաչում ակումբին, թիմակիցներիս, տեղի մշակույթը, ինչը շատ հաճելի է: Հիմա, երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում, քանի որ խաղում եմ մարդկանց հետ, ում կարող եմ լիովին վստահել, և որոնց հետ ես հաճույք եմ ստանում խաղալուց: Սա հեշտացնում է իրավիճակը»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը: