«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Խորվաթի ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում է 2028 թվականին, սակայն Սիթիի ղեկավարությունը մտադիր է 22-ամյա ֆուտբոլիստին պարգեւատրել նոր գործարքով։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, խոսքը մինչեւ 2030 թվականը աշխատավարձի բարձրացմամբ պայմանագրի մասին է։ Սպասվում է, որ խորվաթ պաշտպանը հաճույքով կընդունի առաջարկը: Յոշկո Գվարդիոլը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցյալ օգոստոսին գերմանական «ՌԲ Լայպցիգից»:
Տրանսֆերի արժեքը կազմել է 90 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը, ով խաղում է նաև ձախ եզրում, Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։