Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ոչ մի սարսափելի բան չկար»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարռո Անչելոտտիի հետ կապված միջադեպի մասին։

«Ես չտեսա, թե ինչ կատարվեց այնտեղ։ Ես խոսել եմ Կառլոյի հետ եզրափակիչ սուլիչից հետո։ Ոչ մի սարսափելի բան չկար, նորմալ վիճակ։ Թիմը պարզապես տոնեց գոլը։ Մենք հասուն ենք և կարող ենք ամեն ինչ քննարկել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Չորրորդ գոլից հետո Անչելոտին դժգոհություն է հայտնել «Բլաուգրանայի» խփած գոլը տոնող Ֆլիկի պահվածքից։ Նշենք, որ «Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում կատալոնացիները 6 միավորով առաջ են մադրիդյան գրանդից։