Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո՝ 0։4 հաշվով, հրաժարվել են մասնակցել մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ հետխաղյա հարցազրույցի ժամանակ ներկա է եղել միայն գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։
Նշվում է, որ լրատվամիջոցները ապշած են ֆուտբոլիստների պահվածքից՝ ենթադրելով, որ ակումբը ոչ մի առաջնորդություն չի ցուցաբերում խաղադաշտում կամ դրանից դուրս:
Մրցաշարում անցկացրած 11 հանդիպումներից հետո մադրիդյան ակումբը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և առաջին տեղում է։