Հանս-Դիտեր Ֆլիկը ավելի լավ է մեկնարկել «Բարսելոնայում», քան Պեպ Գվարդիոլան

Լա Լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Այսպիսով, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբում ավելի լավ նորամուտ ունեցավ, քան Պեպ Գվարդիոլան։

Ֆլիկի գլխավորությամբ առաջին 14 հանդիպումների արդյունքներով կատալոնացիները տարել են 12 հաղթանակ, կրել 2 պարտություն, իսկ գոլերի տարբերությունը կազմել է 47:13։

«Բարսելոնայի» վիճակագրությունը իսպանացի մասնագետի օրոք՝ 11 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն 39։10 տարբերությամբ։