Հայտնի է՝ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Լա Լիգայի 11-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Խաղը ավարտվել է կատալոնական թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Լեհ հարձակվողը այս խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Նշենք, որ «Բարսելոնան» վաստակեց 30 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 24 միավորով երկրորդ տեղում է։