LA LIGA. «Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին»🎥

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Խաղը ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկու թիմերն էլ ունեին հնարավորություններ խաղի հաշիվը բացելու համար։

Խաղի 30-րդ րոպեին տանտերերի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ գոլի հեղինակ, սակայն գլխավոր մրցավարը դրվագը դիտելուց հետո չեղարկեց այն՝ խախից դուրս իրավիճակի համար։

Երկրորդ խաղակեսում խաղի հաշիվը բացվեց 54-րդ րոպեին, աչքի ընկավ հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ընդամենը երկու րոպե անց լեհ հարձակվողը դուբլ գրանցեց իր անվան դիմաց։

Խաղի 77-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Լամին Յամալը երրորդ գնդակը ուղարկեց մադրիդյան թիմի դարպասը, իսկ րոպեներ անց Ռաֆինյան հաշիվը դարձրեց 4:0։

Նշենք, որ «Բարսելոնան» վաստակեց 30 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 24 միավորով երկրորդ տեղում է։