«Ռեալ» – «Բարսելոնա»․ առաջին կեսից հետո խաղի հաշիվը բացված չէ

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է կատալոնական «Բարսելոնային»։

Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը դեռ բացված չէ։ Երկու թիմերն էլ ունեին վտանգավոր պահեր հաշիվը բացելու համար, սակայն ցուցատախտակին զրոներ են։

Նշենք, որ հանդիպման 30-րդ րոպեին տանտերերի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ գոլի հեղինակ, սակայն գլխավոր մրցավարը դրվագը դիտելուց հետո չեղարկեց գոլը՝ խախից դուրս իրավիճակի համար։