Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հարձակվողը կարող է մտածել MLS տեղափոխվելու մասին: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լոս Անջելեսը»։
Գրիզմանի և «Ատլետիկոյի» միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը 10 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։