Սաուդյան ակումբները կարող են 100 միլիոն եվրոյով հարձակվող գնել Պրեմիեր Լիգայից

«Վեսթ Հեմի» հարձակվող Մուհամեդ Կուդուսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը:

Ըստ աղբյուրի՝ սաուդյան մի քանի ակումբներ հետաքրքրված են աֆրիկացու տրանսֆերով։ Պոտենցիալ գնորդները պատրաստ են Կուդուսի համար վճարել 100 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Մուհամեդը անգլիական թիմ է տեղափոխվել «Այաքսից» 43 միլիոն եվրոյի դիմաց։

Հարձակվողի և անգլիական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: