Խավիեր Սավիոլան նշել է իր ֆավորիտներին «Ոսկե գնդակի» համար պայքարում

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» արգենտինացի նախկին խաղացողը։ Խավիեր Սավիոլան նշել է իր ֆավորիտներին «Ոսկե գնդակի» համար պայքարում։

«Ինձ շատ է դուր գալիս Ռոդրին, նա հիանալի մակարդակ ցուցադրեց «Մանչեսթեր Սիթիում»: Բացի այդ, նա Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Բուսկետսից հետո ես նրան համարում եմ լավագույնն իր դիրքում։

Եթե ​​կիսապաշտպանը ստանար «Ոսկե գնդակը», դա կփոխեր մրցանակի ընկալումը, քանի որ այն ամենից հաճախ նվաճում էին հարձակվողները: Կարծում եմ նաև, որ Լաուտարոն կամ Վինիսիուսը արժանի են այս մրցանակին: Հաղթողը կընտրվի այս երեքից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսայի» արգենտինացի նախկին խաղացողը։