«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Չավիի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխել գլխավոր մարզչին։ Խոսակցություններ կան, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է փոխարինել Էրիկ Տեն Հագին:

Ըստ Daily Mail-ի՝ տասն օր առաջ «կարմիր սատանաների» չորս ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը բանակցությունների է գնացել իսպանացի մասնագետի հետ։ Պատվիրակությունը գլխավորել է ակումբի գործադիր տնօրեն Օմար Բերադան։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է։ Կիրակի օրը Էրիկ տեն Հագի թիմը արտագնա հանդիպում կանցկացնի «Վեսթ Հեմի» հետ։ Բաց մի թողեք տեքստային հեռարձակումը: