«Մանչեսթեր Յունայթեդը» խնդրել է «Մանչեսթեր Սիթիին» Ալեխանդրո Գառնաչոյին և Կոբի Մայնուին տանել Փարիզ

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդրել է «Մանչեսթեր Սիթիին» իրենց ֆուտբոլիստներ Ալեխանդրո Գառնաչոյին և Կոբի Մայնուին տանել դեպի Փարիզ, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա 2024 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» խնդրանքով դիմել են իրենց հարեւաններին այն պատճառով, որ ակումբը ներկայումս գտնվում է ծախսերի օպտիմալացման փուլում։ Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Սիթին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդրանքը, քանի որ քաղաքացիների  համար անձնական ինքնաթիռում նստատեղեր չեն մնացել։

Հիշեցնենք, որ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկվել են Գառնաչոն ու Մայնուն։