Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Էրլինգը հրեշ է։ Այս տղան մարդասպանի բնազդ ունի: Հալանդը անհավանական գոլեր է խփում: Պետք է հաշվի առնել, որ նրա կարիերան նոր է սկսվել։ Նա դեռ կխաղա 13-14 տարի։ Պարզապես պատկերացրեք»,- հայտնում է City Xtra-ն։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: