Էնցո Մարեսկան այդքան էլ գոհ չէ թիմի առաջատարից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոստովանել է, որ լիովին գոհ չէ, թե ինչպես է պաշտպան Ռիս Ջեյմսը լոնդոնյան թիմում կատարում առաջատարի դերը։

Հոկտեմբերի 20-ին Ջեյմսը վնասվածքից ապաքինվելուց հետո իր առաջին հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում։ Նա ավագի թեւկապով գլխավորեց «Չելսին» Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում:

«Ջեյմսը ճիշտ ուղու վրա է, նա կատարելագործվում է, բայց ես ավելին եմ ակնկալում Ռիսից առաջատարի առումով: Ինձ համար, եթե դու ավագ ես, ուրեմն պետք է ավելին տաս։ Ավելին տաս, քան մյուսները:

Նա մեր ավագներից մեկն է, և ես, ինչպես և նրա թիմակիցները, ակնկալում եմ, որ նա միշտ ավելին տա առաջատարության առումով»,- Մարեսկուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։