Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Մենք միասնական ենք, սա է մեր գլխավոր ուժը»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Լա Լիգայում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման սպասելիքներով։

«Մենք խաղում ենք «Ռեալի» հետ, որը համաշխարհային մակարդակի խաղացողներով թիմ է, բայց, այնուամենայնիվ, ես իսկապես հավատում եմ իմ թիմին:

Մենք շատ լավ ենք աշխատում և՛ գնդակով, և՛ առանց գնդակի: Եվ դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք տեսնել: Բոլորն աշխատում են իրար հետ և իրար համար: Սա ամենագլխավորն է։ Մենք միասնական ենք, սա է մեր գլխավոր ուժը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը։