Գավին մեկնաբանել է, թե ինչպես է ազդել վնասվածքն իր վրա

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից իր ապաքինման մասին։ Նա վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ մեկ տարի։

«Սա դաս էր ինձ համար։ Հիմա ես շատ ավելի եմ գնահատում ինձ շրջապատող ամեն ինչ։ Ես լուրջ վնասվածք ունեի, բայց դրանից հետո ավելի լավ թիմակից ու մարդ դարձա»,- իսպանացու խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ ՛

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գավին մեկ հանդիպում է անցկացրել։ Ներկա պահին «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ խաղում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։