Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, թե որ ֆուտբոլիստներն են արժանի այս տարի ստանալ «Ոսկե գնդակը»։
«Այս մրցանակները երբեք չեն գրավել իմ ուշադրությունը: Չեմ հասկանում՝ դա տրվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, թե կոնկրետ մրցաշրջանում լավ արդյունքներ ունեցողներին։ Վինիսիուսը լավագույնն էր վերջին մրցաշրջանում։ Բայց եթե դուք հարցնում եք, թե ով է լավագույնը հիմա, ես կասեմ, որ լավագույնը Լեո Մեսսին է»,- Խերարդո Մարտինոյի խոսքերը հաղորդում է ESPN-ը:
Նշենք, որ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման։ Հարձակվողը դարձել է 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։