Ջոնաթան Դեյվիդը կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ ունի։ Այս մասին հայտնում են Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի համար կպայքարեն Միլանի «Ինտերը» և Թուրինի «Յուվենտուսը»։

Երկու թիմերն էլ կարող են հարձակվողին ձեռք բերել անվճար կամ ցածր գնով, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։