Սերխիո Ագուերո. «Նա կարող է խաղալ մինչև 42 կամ 43 տարեկան»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը ընթացիկ մրցաշրջանում։

«Լևանդովսկին կարող է խաղալ մինչև 42 կամ 43 տարեկան։ Նա կարող է այլևս նույն ճարպկությունը չունենա, բայց բավական խելացի է, որպեսզի շարունակի գոլեր խփել»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Լեհ հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։