Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Ես կգերադասեի հաղթեի «Ոսկե գնդակը», քան հաղթել աշխարհի առաջնությունում»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է իր հավակնությունների մասին։

«Ես ուզում եմ դառնալ ֆուտբոլի լեգենդ, մեկը, ով փոխեց այն: Ես սիրում եմ ասել։ «Մի խաղա ֆուտբոլ, փոխիր ֆուտբոլը»։

Ցանկանում եմ լինել ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպանը։ Ես ուզում եմ հասնել աստղերին, իմ առաստաղն այնտեղ է։

Ես կգերադասեի հաղթեի «Ոսկե գնդակը», քան հաղթել աշխարհի առաջնությունում։ Որովհետև ես հավատում եմ, որ ունակ եմ դրան։ Ցանկանում եմ լինել առաջին եզրային պաշտպանը նման մրցանակով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։