«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է վինգեր Խվիչա Կվարացխելիայի՝ ակումբում ապագայի մասին հարցին։
«Ակումբի և ֆուտբոլիստի շրջապատի միջև բանակցություններ են ընթանում, բայց ես չեմ կարող մանրամասնել։ Խվիչային խնդրում եմ շարունակել անել այն, ինչ անում է և կենտրոնանալ մրցաշրջանի վրա։ Նա պրոֆեսիոնալ է։
Հուսով եմ, որ ակումբի, ֆուտբոլիստի և նրա գործակալի համար ամեն ինչ կստացվի լավագույն ձևով։ Բայց ես նաև գիտեմ, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Պետք է լինի համաձայնագիր, որը կբավարարի բոլոր կողմերին։ Անկախ նրանից՝ այս գործարքը ձեռք կբերվի, թե ոչ, ֆուտբոլիստը պետք է կենտրոնացած մնա։ Ես խնդիրներ չեմ տեսնում, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ մինչև 2029 թվականը։ Կվարացխելիայի գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։