Էնցո Մարեսկան անդրադարձել է Միխայիլ Մուդրիկի խաղին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է թիմի ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկի մասին իր կարծիքով։ Մասնագետը հույս է հայտնել, որ Մուդրիկը ավելի շատ գոլեր կխփի ու տեղ կզբաղեցնի լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում։

«Վստահ եմ, որ աստիճանաբար մենք կհասնենք նրան, որ Միխայիլ Մուդրիկը ավելի շատ գոլեր կխփի և կդառնա ավելի կարևոր ֆուտբոլիստ մեր թիմի համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա լոնդոնյան թիմի կազմում ութ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։