Պոլ Պոգբան կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը

«Ալ-Նասրը» դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, սաուդյան թիմը պատրաստ է շահավետ առաջարկ անել ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց որակազրկել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։ Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական հանդիպումներին 2025 թվականի մարտին։