Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը կարծում է, որ Լապորտը կուժեղացնի իրենց կազմը։ Պաշտպանն ունի նաև Իսպանիայի քաղաքացիություն
Նշվում է, որ Լապորտը ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։