Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի վնասվածքներին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին։

«Մենք չորս կարևոր կորուստ ունենք՝ Կևին Դե Բրույնեն, Քայլ Ուոքերը, Ռոդրին և Օսկար Բոբը: Նրանցից երկուսը շատ շուտով կվերադառնան, հուսով եմ։

Օսկարը կվերականգնվի հունվարին կամ փետրվարին։ Ռոդրին չի խաղա մրցաշրջանի մնացած հատվածում:

Մեզ պետք են այս ֆուտբոլիստները, բայց այն ակումբները, որոնք խաղում են երեք մրցաշարերում, նույն խնդիրներն ունեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

«Մանչեսթեր Սիթին» ունի 20 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։