Կառլո Անչելոտտին նշել է, թե ինչ է փոխվել «Բարսելոնայում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե ինչ փոփոխություններ է բերել «Բարսելոնա» գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով այն գլխավորեց անցյալ ամառ և փոխարինեց Չավիին։

«Ֆլիկը մի փոքր փոխեց փիլիսոփայությունը: Հիմա «Բարսելոնան» այլ կերպ է խաղում, շատ ավելի շիտակ: Չեմ ուզում համեմատել նրանց աշխատանքը, քանի որ Չավին հիանալի աշխատանք կատարեց թիմում, բայց իր ձևով:

«Բարսելոնայի» ներկայիս թիմը գերազանց է։ Մենք հարգում ենք նրան այնպես, ինչպես հարգում էինք Չավիի թիմին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին: