«Լիվերպուլի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Արսենալի» դեմ խաղը

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան չի մասնակցի «Արսենալի» հետ Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը։

«Դիոգու Ժոտան չի կարողանա խաղալ «Արսենալի» դեմ։

Ֆեդերիկո Կիեզան այս շաբաթավերջին կկարողանա վերադառնալ մարզումներին: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի Քոնոր Բրեդլիի հետ»,- ասել է Սլոտը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։

«Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին։

Այս մրցաշրջանում Ժոտան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ