«Էլ-կլասիկո». «Ռեալը» կորուստներ ունի

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​և հարձակվող Ռոդրիգոն չեն ընդգրկվել Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման հայտացուցակում։

Ֆուտբոլիստները բաց կթողնեն հանդիպումը վնասվածքների պատճառով։ Միաժամանակ մադրիդցիների շարք է վերադարձել հարձակվող Բրահիմ Դիասը, ով ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 14-ից։

Դարպասապահներ՝ Լունին, Գոնսալես, Մեստրե:

Պաշտպաններ՝ Միլիտաո, Վասկես, Վալյեխո, Ֆրան Գարսիա, Ռուդիգեր, Մենդի։

Կիսապաշտպաններ՝ Բելինգհեմ, Կամավինգա, Վալվերդե, Մոդրիչ, Չուամենի, Գյուլեր, Սեբալյոս:

Հարձակվողներ՝ Վինիսիուս, Մբապպե, Էնդրիկ, Դիաս:

Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։