Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Բերնարդու Սիլվայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

Ուկրաինացին սոցցանցերում գրել է իր նախկին թիմակցին, ինչին կոպիտ ու արհամարհական պատասխան է ստացել։

«Ես սոցցանցերում տեսա, որ Բերնարդո Սիլվան ինձ նման հանգստանում էր Ֆրանսիայի հարավում։ Ուստի ես գրեցի նրան հարցնելով, թե արդյոք նա գիտի մի դաշտ, որտեղ ես կարող եմ մի քանի վարժություն անել, քանի որ ինձ շատ է պետք վազել:

Վերջում Սիլվան ինձ պատասխանեց. «Վազե՞լ։ Ինչի՞ համար։ Իսկապե՞ս փորձելու եք կրկին նվաճել Պրեմիեր Լիգայի տիտղոսը: Մոռացե՛ք այն։ Մնացեք տանը»,- Զինչենկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։