Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Ալ-Նասրը դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, ակումբը պատրաստ է շահավետ առաջարկ անել խաղացողին։ Պոգբային  հավակնում են նաև «Լոս Անջելեսն» ու «Մարսելը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։

Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց կասեցնել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Հոկտեմբերի 7-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հայտարարեց, որ կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպանի որակազրկումը մինչև 18 ամիս։

Այսպիսով, նա կկարողանա վերադառնալ պաշտոնական հանդիպումներին 2025 թվականի մարտին։