Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է EL Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը բաց թողնել իրեն։ Նշվում է, որ Ռեշֆորդով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Մարսելը» և «Նապոլին»: Աղբյուրը նշել է, որ իտալական ակումբը առավելագույն ջանքեր է գործադրում եզրային հարձակվողին ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդն իր ողջ կարիերան անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ռեշֆորդի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։