Արդա Գյուլերով հետաքրքրված են անգլիական գրանդ ակումբներ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հնարավորություն ունի տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբ: Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Ըստ աղբյուրի՝ թուրք կիսապաշտպանը գտնվում է Լոնդոնի «Արսենալի» և «Լիվերպուլի» հետաքրքրությունների ոլորտում։ Գյուլերի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։ Արդան կարող է հեռանալ մադրիդյան գրանդից՝ խաղային փորձի բացակայության պատճառով։

Գյուլերի և Լոս Բլանկոսի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։