Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է իր վերականգման մասին:

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է իր վիճակի մասին:

«Ես լավ եմ և արդեն ժպիտով սկսել եմ վերականգնման գործընթացը»։ Ես գիտեմ, որ երկար ճանապարհ ունեմ անցնելու, բայց լավ մարդկանց հետ ավելի հեշտ է դառնում»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը յոթ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բաց է թողել յոթ գնդակ և մեկ անգամ կարողացել է փակ պահել դարպասը։ Դարպասապահի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին 32-ամյա գերմանացին լուրջ վնասվածք էր ստացել։ «Ես լավ եմ և արդեն ժպիտով սկսել եմ վերականգնման գործընթացը»