Ժոաո Ֆելիշը մեկնաբանել է լոնդոնյան ակումբ իր վերադարձը

«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիշը խոսել է լոնդոնյան ակումբ իր վերադարձի մասին։

«Երբ ես հեռացա «Չելսիից» 2023 թվականին, ես միշտ ասում էի ընտանիքիս և ընկերներիս, որ մի օր կվերադառնամ Պրեմիեր Լիգա։ Չնայած այն ժամանակ «Չելսիի» համար ծանր պահերին, ես վայելում էի ակումբում անցկացրած ժամանակս»,- Պորտուգալացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս մրցաշրջանում Ֆելիշը 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ պորտուգալացին 2023 թվականի հունվարից հունիս վարձավճարով հանդես է եկել «Չելսիում»։ Անցած ամառ Կապույտներն ավարտին հասցրին 24-ամյա խաղացողի ամբողջական տրանսֆերը։