Ալֆոնսո Դևիսը պատրաստվում է փոխել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո

Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը, կարծես, պատրաստվում է փոխել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Կանադացու պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, հավանականությունը, որ 23-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կմնա «Բավարիայում», 10%-ից ոչ ավելի է:

Ֆուտբոլիստի ձեռքբերման գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը»: Լա Լիգայի Գրանդը հետաքրքրված էր Ալֆոնսո Դեյվիսի հետ պայմանագիր կնքելով դեռ այս տարվա ամռանը, սակայն «Բավարիայի» սահմանած գինը՝ 60 միլիոն եվրո, չէր համապատասխանում արքայական ակումբի ղեկավարությանը։