«Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպանի ծառայություններով

«Բարսելոնան» պլանավորել է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։ «Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեն հայտնվել է կատալոնական գրանդի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Բլաուգրանայի» ղեկավարությունը ֆրանսիացուն նշել է որպես հաջորդ ամառ առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո։

Բադեն այս մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում ութ խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել: