Էրիկ տեն Հագը մեկնաբանել է պաշտպանին ենթահարձակվողի դիրքում օգտագործելը

Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Ֆեներբախչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմում աջ պաշտպան Նուսաիր Մազրաուին փոխարինել է որակազրկված կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին։ Մարոկկացին զբաղեցրել է իր տեղը հարձակվողների ետևում և խաղացել է տասը համարի դիրքում։

«Ես ճանաչում եմ Մազրաուիին «Այաքսից», ես նրան օգտագործել եմ այդ դիրքում, նա նաև խաղացել է եզրային պաշտպանի, ներսի խաղացողի դիրքում: Այնպես որ, նա ի վիճակի է կատարել աշխատանքը»,- մեկնարկից առաջ TNT Sports-ին ասել է «Յունայթեդի» մարզիչ Տեն Հեգը:

Նշենք, որ 15-րդ րոպեին Նուսաիրը տուգանային հրապարակում նախագոլային փոխանցում կատարեց հարձակվող Ջոշուա Զիրկզեին, ով ետ գլորեց գնդակը կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար։