Էրլինգ Հոլանդը դեմ չէ իսպանական գրանդ տղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին գրավում է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության գաղափարը: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը՝ հղում անելով Sky Sports-ին։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև կա փոխադարձ հետաքրքրություն։ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ պարունակում է ազատման կետ՝ նորվեգացի հարձակվողը կարող է տեղափոխվել 150 միլիոն եվրոյի դիմաց: Նշվում է, որ Էրլինգի տեղափոխությունը «Ռեալ» կարող է տեղի ունենալ հաջորդ ամառ:

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: