«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան կարող է հրավեր ստանալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերից:

Todofichajes-ի տեղեկություններով՝ բրազիլացին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» տեսադաշտում։ «Սիթին» իր հայացքն ուղղել է 27-ամյա խաղացողին և կարող է ապագայում առաջարկ անել նրան:

Հիշեցնենք, որ Ռաֆինյայի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Նախօրեին բրազիլացին դարձավ Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի հանդիպման գլխավոր հերոսը։ Բարսելոնան ջախջախիչ հաղթանակ տարավ 4։1 հաշվով, իսկ Ռաֆինյան երեք գոլ խփեց։