«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը խոսել է կատալոնական ակումբի ճամբարում իր կարիերայի մասին։
«Ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես «Բարսելոնայի» լեգենդ։ Ես ուրախ կլինեմ թողնել իմ ժառանգությունը։ Այս մեծ ակումբի պատմության մի մասը լինելն անհավանական է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Յամալը «Բարսելոնայի» սան է։ Հարձակվողի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։