Չավին ցանկանում է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին, եթե նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ մարզիչը կարող է լինել Չավին, ով հեռացել է «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի վերջում։ Իսպանացի մասնագետը կարող է փոխարինել Էրիկ տեն Հագին։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Չավին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյային, երբ նշանակվի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։