Ռաֆինյան պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է այս ցուցանիշով

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան դարձավ պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բավարիայի» դեմ եվրագավաթներում և Չեմպիոնների Լիգայում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։

Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում բրազիլացին երեք գոլ խփեց մյունխենյան թիմին։ Նախկինում դա հաջողվել էր Ռոյ Մակային, Սերխիո Ագուերոյին և Կրիշտիանու Ռոնալդուին։

«Բավարիայի» դեմ խաղում կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ միջին տարիքը եղել է 24 տարեկան 185 օրական, սա ամենաերիտասարդ թիմն է, որը երբևէ հաղթել է մյունխենյան ակումբին Չեմպիոնների Լիգայում։