Ժոաու Ֆելիշ. «Շատ լավ գիտեմ, թե ինչի եմ ընդունակ և ինչ կարող եմ տալ թիմին»

«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կիսվել է անգլիական ակումբում իր խաղաժամանակի վերաբերյալ իր կարծիքով։

«Ես գիտեի, որ դժվար մրցակցության մեջ եմ։ Բայց ես եկել եմ այստեղ քրտնաջան աշխատելու համար։ Շատ լավ գիտեմ, թե ինչի եմ ընդունակ և ինչ կարող եմ տալ թիմին։ Դա միայն ժամանակի հարց է»,- պորտուգալացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պորտուգալացին անցկացրել է հինգ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։