Ֆիլ Ֆոդեն․ «Նրանք ստիպեցին մեզ քրտնաջան աշխատել»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում «Սպարտայի» նկատմամբ տարած հաղթանակը (5։0)։

«Նրանք ստիպեցին մեզ քրտնաջան աշխատել։ Մենք դժվար ժամանակ ունեցանք իմ գոլից հետո։ Նրանք սկսեցին ավելի կոմպակտ խաղալ, ազատ տարածությունները քիչ էին, մի քանի վտանգավոր հակագրոհներ իրականացրին։

Դա մենք քննարկել ենք ընդմիջմանը։ Մենք ինքներս մեզ ասում էինք, որ պետք է բարելավել խաղը։ Կարծում եմ՝ մենք շատ ավելի լավ խաղացինք երկրորդ խաղակեսում»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։ «Սպարտան» 21-րդ հորիզոնականում է՝ 4 միավորով։