Ռուի Մոտա. «Մենք շատ լավ մարզավիճակում ենք»

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի՝ ավստրիական «Ռապիդի» դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Մենք շատ լավ մարզավիճակում ենք։ Ինչպես գիտեք՝ միայն Գամբոշն է բացակայում, մյուս տղաները հարյուր տոկոսով պատրաստ են խաղին։ Մեր ամբողջ կազմը պատրաստ է խաղին։

Գիտենք, որ «Ռապիդը» շատ բարձրակարգ թիմ է և այսպիսի մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի: Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով՝ մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել: Վաղվա խաղն էլ բացառություն չի լինի», – ասել է Ռուի Մոտան։