«Մանչեսթեր Սիթին» գերազանցեց «Էսպանյոլի» ռեկորդը ՈւԵՖԱ-ի մրցաշարերում

«Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում նոր ռեկորդ է սահմանել՝ 27 խաղ առանց պարտության։

Անգլիական թիմը գերազանցեց «Էսպանյոլի» նախորդ՝ 26 խաղի ռեկորդը, որը գրանցվել էր 2006-ից 2019 թվականներին: «Մանչեսթեր Սիթին» վերջին անգամ ՈՒԵՖԱ-ի խաղում պարտվել է «Ռեալին» 2022 թվականի մայիսին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 5։0 հաշվով հաղթեց «Սպարտային»։