«Նոայի» ֆուտբոլիստ Ուլադ Օմարը խոսել է ակումբում տիրող մթնոլորտի մասին

Նոայի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ակումբում տիրող մթնոլորտի մասին, ինչպես նաև առաջիկա արտագնա հանդիպման մասին Կենֆերենցիաների Լիգայի շրջանակներում։

«Երբևէ որևէ ակումբում տեսածս լավագույն մթնոլորտն է հիմա թիմում։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Բոլորն, իհարկե, շատ երջանիկ են: Մենք հիմա շատ լավ իրավիճակում ենք: Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Այս խաղին պատրաստվել ենք այնպես, ինչպես յուրաքանչյուրին։ այստեղ ենք եկել ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար», – Իմրան Ուլադ Օմար։

Հիշեցնենք, որ «Նոան» հոկտեմբերի 24-ին ուժերը կչափի «Ռապիդի» հետ։